Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մայիսի 9-ը մենք վերադարձնելու ենք, այն չենք թողնելու սերունդների վրա

Մայիսի 9-ը մենք վերադարձնելու ենք, այն չենք թողնելու սերունդների վրա
09.05.2024 | 13:13

Հայոց պատմության ողջ ընթացքում ունեցել ենք վայրէջքներ և վերելքներ։ ՎայրԷջքների դեպքում միշտ թվացել է, որ այլևս չենք կարող ոտքի կանգնել, որ այլևս կորսված է մեր պատիվը, բայց միշտ ամենադժվար պահին ԼՈՒՅՍ է շողացել։

Այդպես եղավ Արցախյան առաջին պատերազմում, երբ սկսեցինք, հարյուրամյա դադարից հետո, մեկը մյուսի հետևից ազատագրել Հայրենիքը, պատառ-պատառ միացնելով Մայր Հայաստանին։

Դա եղավ այն ժամանակ, երբ ազգը իրեն թափ տվեց, երբ մի կողմ դրեց կոմունիստ ու ոչ կոմունիստ լինելը, դաշնակցական և ռամկավար լինելը, կաթոլիկ և առաքելական լինելը, հեթանոս և քրիստոնյա լինելը և դարձավ ՀԱՅ ազգ։ Հենց այս միասնությամբ, մեկ բռունցքով կարողացանք ազատագրել Շուշին, կարողացանք Հայոց բանակի փառքի դրոշը դնել Շուշիում և դնել Հայոց բանակի հիմքը։

Գաղափարակից ընկերներ ջան, մեր Հայրենիքում աղբյուրներից շատ արյուն է հոսել, մեր Հայրենիքը սրբացված է մեր արյամբ, ուստի չպետք է ուրանանք այդ արյունը, չպետք է թուլանանք, չպետք է տկարանանք, այլ ուժ հավաքնենք, միաբանվենք ու հետ բերենք Հայոց հաղթանակաների փառքը:

Մայիսի 9-ը մենք վերադարձնելու ենք, այն չենք թողնելու սերունդների վրա:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3550

Մեկնաբանություններ